Մոուրինյու. Հիմա ՄՅՈւ-ի նպատակները փոխվել են

20:45 04.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ թիմին անհրաժեշտ է միավորներով մոտ լինել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին քառյակում գտնվող ակումբներին:

Նշենք, որ նոյեմբերին պորտուգալացի մասնագետը հայտարարել էր, որ «կարմիր սատանաները» Անգլիայի ընթացիկ առաջնությունում պարտավոր են տեղ գտնել լավագույն քառյակում:

«Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդին» հրաշք է հարկավոր՝ մինչև տարվա վերջ ԱՊԼ-ի լավագույն քառյակում տեղ գտնելու համար: Մեզ լավ արդյունք է հարկավոր: Միաժամանակ մենք չպետք է միավորներ կորցնենք սովորական խաղերում: Ավելի վաղ ասել էի, որ հուսով եմ ԱՊԼ-ի լավագույն քառյակում տեղ գտնել մինչև դեկտեմբեր, սակայն հիմա այդ նպատակը փոխվել է»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում The Guardian-ը:

14 տուր հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս