ՊՍԺ-Մոնպոլյե հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով

18:27 04.12.2018

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրի «Պարի Սեն Ժերմեն»-«Մոնպոլյե» հանդիպումը, որ պետք է կայանար դեկտեմբերի 8-ին, հետաձգվել է:

Լիգա 1-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ նման որոշում է կայացվել Փարիզի ոստիկանության խնդրանքով: Այս պահին հանդիպման անցկացման նոր օրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ այս օրերին Փարիզում ընթանում են վառելիքի թանկացման և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության դեմ ցույցեր: Ցուցարարները փակում են փողոցները, իսկ ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ:

Հավելենք, որ այժմ ՊՍԺ-ն 43 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Մոնպոլյեն» 29 միավորով երկրորդ տեղում է:

Share |

Լրահոս