Ռոնալդուի քույր. Ֆուտբոլային աշխարհը հիվանդ է մաֆիայի և փողի պատճառով

21:10 04.12.2018

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Էլմա Ավեյրուն, մեկնաբանել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքները:

Նշենք, որ մրցանակը բաժին է հասել Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Ռոնալդուն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

«Ցավոք, ֆուտբոլային աշխարհը հիվանդ է մաֆիայի և փողի պատճառով: Ես և շատերը ցանկանում են արդարություն տեսնել:

Աստծո ուժն ավելին է, քան այս ամենը: Աստված կարող է չշտապել, սակայն նա երբեք չի սխալվում»,- գրել է Ավեյրուն Instagram-ի իր միկրոբլոգում:

Share |

Լրահոս