Սարին խոսել է Ֆաբրեգասի և Լուիսի ապագայի մասին

21:37 04.12.2018

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է թիմի ֆուտբոլիստներ Դավիդ Լուիսի և Սեսկ Ֆաբրեգասի ապագայի մասին:

Վերոնշյալ ֆուտբոլիստների գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ լրանում է կես տարուց:

«Մոտ մեկ ամիս առաջ ես խոսել եմ Ֆաբրեգասի և Լուիսի մասին ակումբի ղեկավարության հետ: Սա մի փոքր դժվար իրավիճակ է, սակայն ես կարծում եմ, որ մենք կարող ենք նրանց հետ նոր պայմանագիր ստորագրել:

Երկուսն էլ շատ կարևոր ֆուտբոլիստ են մեզ համար: Դժվար կլինի գտնել նրանց փոխարինողներին: Կարծում եմ՝ նրանց պետք է պահել թիմում»,- Սարիի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Share |

Լրահոս