Սիմեոնե. Աթլետիկոյում ավելի դժվար է նվաճել Ոսկե գնդակը, քան այլ ակումբում

21:48 04.12.2018

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ «Ոսկե գնդակն» այս տարի պետք է նվաճեր ոչ թե Լուկա Մոդրիչն, այլ Անտուան Գրիզմանը:

««Աթլետիկոյում» ավելի դժվար է նվաճել «Ոսկե գնդակը», քան այլ ակումբներում: Այդպիսին է մեր պատմությունը:

Գրիզմանն այս տարի դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ դա անչափ բարդ է իրագործելը: Նա հրաշալի մրցաշրջան է անցկացրել: Ինձ համար լավագույնները Վարանն ու Գրիզմանն էին»,- արգենտինացի մասնագետի խոսքն է մեջբերում Todomercadoweb.es-ը:

Share |

Լրահոս