Ոսկե գնդակը ստանալու օրը Մոդրիչի վրայից հանվել է կեղծ ցուցմունքի մեղադրանքը

21:00 04.12.2018

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, այն օրը, երբ «Ռեալի» ու Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ստացավ «Ոսկե գնդակը», նրա վրայից հանվել է կեղծ ցուցմունքի մեղադրանքը: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Ավելի վաղ Մոդրիչը որպես վկա էր հանդես եկել Զագրեբի «Դինամոյի» նախկին նախագահ Զդրավկո Մամիչի գործով: Նախկին ֆունկցիոներին մեղադրում են Մոդրիչի՝ «Տոտենհեմ» տեղափոխությունից ստացված միջոցների մի մասը:

2008 թվականին կիսապաշտպանը 21 միլիոն եվրոյով տեղափոխվեց Անգլիա: Հետաքննությունը Մոդրիչին մեղադրում էր կեղծ ցուցմունք տալու մեջ, բայց հիմա այդ հարցը փակված է:

Հիշեցնենք, որ 33-ամյա Մոդրիչը դարձավ առաջին խորվաթը, որը նվաճում է «Ոսկե գնդակը»:

Share |

Լրահոս