Ակմալ Բախտիյարով. Արցախում մի խնդիր կա. պրոֆեսիոնալիզմի բացակայություն

17:25 05.12.2018

«Արցախի» 20-ամյա կիսապաշտպան Ակմալ Բախտիյարովը, որը ղազախական «Կայրաթի» սան է, Prosports.kz-ին տված հարցազրույցում պատմել է երևանյան թիմում իր ելույթների և ապագայի մասին:

Ղազախ ֆուտբոլիստը հաստատել է, որ ընդունել է ռուսական «Սոչիի» առաջարկն ու պայմանագիրն ընդամենը ժամանակի հարց է.

- Տեղեկատվություն կա, որ համաձայնության ես եկել «Սոչիի» հետ:

Կարո՞ղ ես մեկնաբանել:

- Այո, դա ճիշտ է: Համաձայնություն կա, բայց պայմանագիր դեռևս ստորագրված չէ: Կարծում եմ` դա ժամանակի հարց է: Կարծում եմ` ձմռանը կկնքեմ պայմանագիրը:

- Ինչու՞ համաձայնեցիր «Սոչիի» առաջարկին: Ամեն դեպքում, այն Ռուսաստանի երկրորդ ուժեղագույն լիգայի ամենաթոփ թիմը չէ:

- Ինձ համար քայլ առաջ կլինի, ամեն դեպքում: Քանի որ այս տարբերակն ավելի լավն է, քան հայկական լիգան: Մակարդակը ևս ավելի բարձր է: Բացի դա, ֆուտբոլը, որը դավանում է «Սոչին», ուժային է, կոպիտ, և ես հենց դրա կարիքն ունեմ: Նման թիմում խաղալն ինձ համար օգտակար կլինի:

- «Կայրաթից» հեռանալուց հետո տեղափոխվեցիր Հայաստան, քանի որ չունեի՞իր այլ տարբերակ:

- Հաշվի առնելով իմ իրավիճակը` «Արցախը» վատ տարբերակ չէր: Առաջին հերթին, դա խաղային պրակտիկա էր: Այն անհրաժեշտ էր, հատկապես 3 ամիս չխաղալուց և ֆուտբոլը թողնելու մասին մտքերից հետո: Այդ պահին ես ցանկացած տարբերակի մասին մտածում էի հետևյալ կերպ` «Սուպեր է»: Այդ իսկ պատճառով որոշեցի, որ չպետք է կամակորություն անեմ: Վերջիվերջո, Բարձրագույն խմբում էի խաղալու:

- Չէիր վշտանու՞մ այն մտքից, որ տեղափոխվում ես հայկական Պրեմիեր լիգայի վատագույն ակումբներից մեկը:

- Այն ժամանակ ես չգիտեի, որ այն Հայաստանի վատագույն թիմերից մեկն է, ու հիմա էլ այդպես չեմ կարծում: Չէ՞ որ այն միակ թիմն է, որը փորձում է խաղալ միայն տեղացի ֆուտբոլիստներով: Նրանց պարզապես չեն հերիքում ֆինանսները:

- Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունն ավելի վա՞տն է, քան Ղազախստանի՞նը:

- Ղազախստանում ես խաղացել եմ միայն առաջին լիգայում: Կխոսեմ միայն նրա մասին: Մակարդակները համեմատելի են: Գուցե, այնտեղ ավելի լավ է: Նույն «Փյունիկը» հաղթեց «Տոբոլին» Եվրոպա լիգայում: Ի դեպ, մեծ մասամբ նաև Կոնատեի շնորհիվ, որն, ինչպես ես, խաղում էր «Կայրաթ Ա»-ում, և նույնքան չպահանջված էր, որքան` ես:

- Հայաստանում ի՞նչ խնդիրների բախվեցիր:

- Երկար ժամանակ սովորել էի մենակությանը: Առաջին անգամ էի այդքան հեռու գնում տնից: Բայց թիմն ինձ լավ ընդունեց: Հիանալի մթնոլորտ էր տիրում: Բայց մի խնդիր կա. պրոֆեսիոնալիզմի բացակայություն: Չկար այն, ինչին ես սովոր էի «Կայրաթում»: Ղազախստանում մեզ ավտոբուսով տեղափոխում էին, ամբողջ օրվա գրաֆիկը նախապես կազմված էր, բայց երբ չկա վերահսկողություն, քեզ որոշակի ազատություններ ես թույլ տալիս և վատ ես պատրաստվում խաղերին:

- Քեզ հետ նման բան պատահե՞լ է:

- Այո, հաճախ: Գաղթակղություններ կային:

- Ազատվե՞լ ես այդ խնդրից:

- Դեռևս ոչ (ժպտում ես):

- «Կայրաթից» հեռանալուց հետո ֆինանսական առումով շահեցի՞ր:

- «Արցախում» առհասարակ շատ քիչ աշխատավարձ էի ստանում: Իսկ «Սոչիում» այդ հարցը լուծվում է: Բայց հաստատ ավելի շատ կլինի, քան` «Կայրաթում»:

Share |

Լրահոս