Ինչո՞ւ ամռանը Բավարիան չի պայքարել Ռոնալդուի համար. Հյոնեսի բացատրությունը

13:13 05.12.2018

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը բացատրել է, թե ինչու մյունխենյան ակումբը անցած ամառ չի դիտարկել Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր ստորագրելու տարբերակը:

«Նա 33 տարեկան է, իսկ նրա արժեքը 100 միլիոն եվրո է, դրա համար էլ մենք նույնիսկ չփորձեցինք: Ես կարող էի աչք փակել նման գումարի վրա, բայց միայն եթե խոսքը 24-ամյա ֆուտբոլիստի մասին լիներ»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերել Bild-ը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալից» 100 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Յուվենտուս»:

9 մրցաշրջանում պորտուգալացին «Արքայական ակումբի» կազմում անցկացրել էր 438 խաղ ու խփել 450 գոլ՝ դառնալով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:

«Ռեալի» կազմում Ռոնալդուն 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Share |

Լրահոս