Ձերբակալվել է Բոկա Խունիորսի ավտոբուսի հարձակման մեջ մեղադրվող երկրպագուն

11:49 05.12.2018

Արգենտինական ոստիկանությունը ձերբակալել է երկրպագուին, որը կասկածվում է «Բոկա Խունիորսի» ավտոբուսի հարձակման մեջ:

Ինչպես հայտնում է Jornal Noticias-ը, բերման ենթարկվածը Մաթիաս Սեբաստիան Ֆիրպոն է, որին մեղադրանք է առաջադրվել առողջության վնաս հասցնելու ծանրացուցիչ հանգամանքներով:

Մոտ ժամանակներս հնարավոր են նոր ձերբակալություններ:

Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի պատասխան խաղը «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև պետք է կայանար նոյեմբերի 24-ին:

Սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել է խաղից առաջ «Բոկայի» ֆուտբոլիստների ավտոբուսի վրա մրցակցի երկրպագուների ագրեսիվ հարձակման պատճառով: 

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտնել է,որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում, բայց «Ռիվեր Փլեյթը» հրաժարվում է այդ տարբերակից:

Share |

Լրահոս