Սանեն և Մահրեզը հաղթանակ պարգևեցին Մանչեսթեր Սիթիին (տեսանյութ)

01:51 05.12.2018

Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Ուոթֆորդին»: Գործող չեմպիոնը հաղթեց 2:1 հաշվով:

Հանդիպման 40-րդ րոպեին Մահրեզի փոխանցումից հետո Լերոյ Սանեն կրծքով գնդակն ուղարկել է դարպասը՝ բացելով խաղի հաշիվը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց Ժեզուսի փոխանցումից հետո դիպուկ է հարվածել Մահրեզը՝ կրկնապատկելով հաշիվը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Դուկուրը կրճատել է հաշվի տարբերությունը:

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 41 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Տուրի մյուս խաղերում «Բորնմութը» հաղթել է «Հադերսֆիլդին»՝ 2:1, իսկ «Բրայթոնը» և «Վեսթ Հեմը» միևնույն 3:1 հաշվով հաղթել են համապատասխանաբար «Քրիստալ Փելասին» և «Քարդիֆին»:

Share |

Լրահոս