Խաղադաշտ ներխուժած շունը արգենտինական թիմին փրկել է վերահաս գոլից (տեսանյութ)

00:20 05.12.2018

Զվարճալի դեպք է պատահել Արգենտինայում ֆուտբոլային հանդիպումներից մեկում:

Երկրի երրորդ դիվիզիոնի «Յուվենտուդ Ունիդա»-«Դեֆենսորես Բելգրանո» (3:0) մրցավեճի ժամանակ խաղադաշտ է ներխուժել շուն:

«Դեֆենսորեսի» դարպասապահի կոպիտ սխալից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը, բայց շունը իր կամքից անկախ հայտնվել է գնդակի ճանապարհին և հեռացրել այն դարպասից:

Share |

Լրահոս