Գոռ Երիցյանը կմենամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար

15:41 05.12.2018

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանն այս ամիս կանցկացնի իր հերթական մենամարտը՝ այս անգամ պայքարելով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար:

Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:

Դեռևս սակայն չի հաղորդվում Երիցյանի մենամարտի օրն ու առաջիկա մրցակիցը:

Գոռը, հիշեցնենք, վերջին անգամ ռինգ է դուրս եկել այս տարվա սեպտեմբերի 21-ին` ժամանակից շուտ հաղթանակի հասնելով Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի նկատմամբ:

Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում 8-րդ անընդմեջ հաղթանակն էր տարել:

Հիշեցնենք` այս ամսվա 15-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Նարեկ Ավգարյանն ու Արամ Ավագյանն իրենց հերթական մենամարտերը կանցկացնեն Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում:

Share |

Լրահոս