Իբրահիմովիչի Միլան տեղափոխությունը խափանման վտանգի տակ է

12:34 05.12.2018

«Լոս-Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի՝ «Միլան» տեղափոխությունը, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կողմերն անսպասելիորեն չեն կարողացել համաձայնեցնել պայմանագրի կետերը:

«Միլանն» արդեն սկսել է թիմի հարձակման գիծն ուժեղացնելու այլընտրաքային տարբերակներ դիտարկել, իսկ Իբրահիմովիչը, ամենայն հավանականությամբ, կմնա ամերիկյան ակումբում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա Իբրահիմովիչը «Միլանի» հետ 6-ամսյա պայմանագիր կստորագրի՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Հիշեցնենք, որ հարձակվողը իտալական ակումբում հանդես է եկել 2010-ից 2012 թվականներին:

MLS-ի ավարտված մրցաշրջանում Իբրահիմովիչը 27 խաղ է անցկացրել՝ դառնալով 22 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«ԼԱ Գելաքսիի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը:

Share |

Լրահոս