Ման. Սիթին 125 տարվա մեջ ԱՊԼ-ում գոլերի տարբերության լավագույն ցուցանիշն է գրանցել

13:29 05.12.2018

«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 15-րդ տուրի խաղում 2-1 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»:

Դա «քաղաքայինների» 7-րդ անընդմեջ հաղթանակն էր, ինչից հետո Գվարդիոլայի սաները շարունակում են գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ այդ հաղթանակից հետո «Ման. Սիթին» գրանցել է վերջին 125 տարում ԱՊԼ-ի մեկնարկային 15 տուրերից հետո խփած (45) ու բաց թողած (7) գոլերի տարբերության լավագույն ցուցանիշը (+38): 1892/93 մրցաշրջանում «Սանդերլենդի» խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը կազմել է +39:

Share |

Լրահոս