Միշել Տեր-Զաքարյանի Մոնպելյեն պարտվել է Լիլին և նահանջել 3-րդ հորիզոնական

10:38 05.12.2018

Ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրում «Մոնպելյեն», որը գլխավորում է հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը, սեփական հարկի տակ ընդունել է «Լիլին» և նվազագույն հաշվով պարտություն կրել:

Միշել Տեր-Զաքարյանի թիմը գոլ է ընդունել խաղի արդեն 6-րդ րոպեին, ինչն էլ հաղթանակ է պարգևել հյուրերին. Պեպեն է աչքի ընկել խփած գնդակով:

Այս հանդիպումից հետո «Մոնպելյեն», որն իր ակտիվում 29 միավոր ունի, նահանջել է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Լիլը» բարձրացել է երկրորդ տեղը` մեկ միավորով գերազանցելով «Մոնպելյեին»:

Լիգա 1-ի անփոփոխ առաջատարը ՊՍԺ-ն է, որը 16-րդ տուրի իր հանդիպումը դեռևս չի անցկացրել և այժմ 43 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս