Ռեյ Պարլոր. Մխիթարյանն ու թիմակիցները կարող են խնդիրներ ստեղծել ՄՅՈւ-ի համար

15:05 05.12.2018

Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Ռեյ Պարլորն Անգլիայի Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղից առաջ կիսվել է սպասելիքներով:

Պարլորը, հիշեցնենք, «Արսենալի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ է.

«Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդի» վրա մեծ ճնշում կա: «Արսենալը» հարձակման մեծ ներուժ ունի` ի դեմս Օբամեյանգի, Մխիթարյանի, Օզիլի, Լակազետի և Ռեմսիի:

Նրանք կարող են խնդիրներ ստեղծել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանների համար:

Վախի գործոնն «Օլդ Թրաֆորդում» այնքան մեծ չէ, որքան ժամանակին էր: Շատ ակումբներ օգտվում են այդ հանգամանքից, և կարծում եմ` Ունայ Էմերին և «Արսենալը» նույն կերպ կմտածեն»,- Պարլորի խոսքերն է փոխանցուն BT Sport-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր և կմենարկի ուղիղ կեսգիշերին:

Share |

Լրահոս