Մոնակոն հաղթել է Ֆալկաոյի` 11-մետրանոցից երկու գոլի շնորհիվ (տեսանյութ)

10:24 05.12.2018

Ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրում «Ամյենը» սեփական հարկի տակ ընդունել է «Մոնակոյին»: Հանդիպումը կայացել է Ամյենի «Լա Լիկորն» ստադիոնում և ավարտվել է հյուրերի` 2:0 հաշվով հաղթանակով:

Խաղի 43-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Ամյենի» դարպասին, որն անվրեպ է իրացրել «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն: 

Հանդիպման ավելացված ժամանակում Ֆալկաոն նորից աչքի է ընկել 11-մետրանոցից կատարած հարվածով:

Այսպիսով, «Մոնակոն» իր միավորների թիվը հասցրել է 13-ի և զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: «Ամյենը» նույնքան միավորով գտնվում է Լիգա 1-ի նախավերջին` 19-րդ տեղում:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Նիսը» ոչ-ոքի է խաղացել «Անժեի» հետ: Հանդիպումը, որը կայացել է «Ալյանց Ռիվիերա» ստադիոնում, ավարտվել է 0:0 հաշվով:

Share |

Լրահոս