Արսենալի հետ խաղից առաջ Մոուրինյուն հրաժարվել է հարցազրույց տալ ակումբային TV-ին

11:38 05.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է հարցազրույց տալ ակումբային հեռուստաալիքին ԱՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղին ընդառաջ:

Այդ մասին հայտնում է Goal-ը:

Խաղը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 5-ին:

Պորտուգալացուն հարցրել են վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վիճակի մասին, բայց նա հրաժարվել է պատասխանել այդ հարցին:

«Ես մտադիր չեմ ձեզ թարմ տեղեկություն հաղորդել: Ես կուզեի, որ «Արսենալ TV»-ն նմանատիպ հարցեր տար իրենց մարզչին, բայց նրանք դա չեն անում՝ թաքցնելով տեղեկությունը: Ուրեմն ինչո՞ւ ես պետք է ձեզ պատմեմ»,- ասել է Մոուրինյուն:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղը կկայանա «Օլդ Թրաֆորդում»: Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:00-ին:

Share |

Լրահոս