Կյելինին Ռոնալդուին համեմատել է Պիռլոյի հետ

11:06 05.12.2018

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին համեմատել է թիմի նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոյի հետ:

«Ռոնալդուն «Յուվենտուսին» օգնում է բարձրացնել նշաձողը, նա ավելի լավն է դարձնում այն թիմը, որի մասնիկը դառնում է:

Ռոնալդուն ներդնում է այն, ինչն առաջ մեզ չէր բավականացնում: Դրանով նա հիշեցնում է Պիռլոյին:

Ռոնալդուն նաև իրենով լցրել է այն դատարկությունը, որ մնացել էր Բուֆֆոնի հեռանալուց հետո, ասես՝ նա չի էլ գնացել: Նա օգնում է յուրաքանչյուր ֆուտբոլիստի կատարելագործվել»,- Կյելինիի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն նախորդ ամռանը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց իտալական ակումբ:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին մասնակցել է «Յուվենտուսի» 14 հանդիպման՝ դառնալով 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս