Աղբյուր. Ռոնալդուն հրաժարվել է ներկա գտնվել Լիբերտադորեսի գավաթի` Մադրիդում կայանալիք եզրափակչին

16:27 05.12.2018

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի գտնվի Լիբերտադորեսի գավաթի` «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև կայանալիք եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Մադրիդում, գրում է COPE-ը:

Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոն, քանի որ «Ռեալից» լավագույն ձևով չի հեռացել:

Միևնույն ժամանակ Ռոնալդուն շնորհավարություն է հայտնել հրավերի համար:

Ավելի վաղ, AS-ը հայտնել էր, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը VIP-օթյակում կողք կողքի տոմսեր է գնել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի համար:

«Ռեալում» սպասում են, որ արգենտինացի ֆուտբոլիստն, ամեն դեպքում, ներկա կգտնվի սպասվելիք խաղին և այն կդիտի առանձին գոտուց: Եզրափակչին, ամենայն հավանականությամբ, ներկա կգտնվի նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի պատասխան խաղը «Ռիվեր Փլեյթի» և «Բոկա Խունիորսի» միջև պետք է կայանար նոյեմբերի 24-ին:

Սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել է խաղից առաջ «Բոկայի» ֆուտբոլիստների ավտոբուսի վրա մրցակցի երկրպագուների ագրեսիվ հարձակման պատճառով:

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հայտնել է,որ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին Մադրիդի «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում, բայց «Ռիվեր Փլեյթը» հրաժարվում է այդ տարբերակից:

Share |

Լրահոս