Սերենա Ուիլյամսը Forbes-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում

14:16 05.12.2018

«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Forbes ամսագրի վարկածով ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում:

37-ամյա մարզուհին, որը սպորտ է վերադարձել դստեր ծնունդից հետո, զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը:

Սերենան մարզաշխարհի միակ ներկայացուցիչն է եղել այս ցանկում:

Առաջին տեղում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, իսկ երրորդ տեղում` Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդն է:

Ուիլյամսը 2018 թվականին հասել է Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի Բաց առաջնության եզրափակիչ: WTA-ի վարկանիշային աղյուսակում նա 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս