Սիմոն Մարտիրոսյանը կհանդիպի ուսանողների հետ

10:59 05.12.2018

Դեկտեմբերի 5-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տեղի կունենա հանդիպում ծանրամարտի աշխարհի չեմպիոն, ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանի հետ:

Հանդիպման կազմակերպիչները հրավիրում են բոլորին ներկա գտնվելու չեմպիոնի հետ հանդիպմանը, որտեղ հնարավորություն կունենան նրան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը:

Հանդիպման սկիզբը ժամը 13.00-ին, 56 լսարանում:

Հիշեցնենք` Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը դարձել էր աշխարհի չեմպիոն` երկամարտի 435 կգ ռեկորդային արդյունքով:

Հրում վարժությունում 21-ամյա հայ ծանրորդն առաջին մոտեցմամբ 230 կգ արդյունք էր գրանցել` դառնալով աշխարհի ռեկորդակիր, երկրորդ մոտեցմամբ Մարտիրոսյանն արդեն չեմպիոնի կարգավիճակում հրել էր 240 կգ` աշխարհի նոր ռեկորդ սահմանելով:

Share |

Լրահոս