Բավարիան կարող է 150 միլիոն եվրոյով ձեռք բերել Այաքսի երիտասարդ աստղերին

21:32 05.12.2018

«Բավարիան» հետաքրքրված է «Այաքսի» ֆուտբոլիստներ Ֆրենկի դե Յոնգի ու Մատտեյս դե Լիգտով: Այս մասին հաղորդում է Bild-ը:

«Այաքսի» ներկայացուցիչները հաստատել են իրենց կիսապաշտպանի ու պաշտպանի նկատմամբ գերմանական ակումբի հետաքրքրվածությունը:

Ըստ գերմանական պարբերականի տեղեկությունների՝ մյունխենյան ակումբը կարող է 150 միլիոն եվրոյով ձեռք բերել հոլանդացի երիտասարդ աստղերին:

«Բավարիայում» թիմի վերակառուցում է պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, և ակումբը պատրաստ է ռեկորդային գումարներ առանձնացնել տրանսֆերների համար՝ մոտ 200 միլիոն եվրո:

Share |

Լրահոս