Բրայանտ. Լեյկերսում չպետք է այդքան շատ ծանրաբեռնեն Ջեյմսին

15:54 05.12.2018

Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը կարծում է, որ «Լոս Անջելես Լեյկերսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության չեմպիոն դառնալու համար չպետք է խաղը մշտապես կառուցի Լեբրոն Ջեյմսի շուրջ:

«Ջեյմսը «Լեյկերսում» ամեն ինչ անում է, բայց նման ձևով չեմպիոն չեն դառնում: Չի կարելի այդքան շատ ծանրաբեռնել առաջատարին:

Նա պետք է ազատ շունչ քաշելու հնարավորություն ունենա: Հիմա «Լեյկերսի» համար կարևոր է խաղի ճիշտ կառուցումը»,- Բրայանտի խոսքը մեջբերել է ESPN-ը:

Հավելենք, որ կանոնավոր առաջնության ընթացիկ խաղարկությունում Լեբրոն Ջեյմսը մասնակցել է 23 հանդիպման՝ մեկ խաղում միջինը վաստակելով 27,8 միավոր, կատարելով 7,7 խլում և 6,7 փոխանցում:

Ամբողջ նախորդ մրցաշրջանի կտրվածքով Լեբրոն Ջեյմսի՝ «Կլիվլենդ Կավալյերսում» գրանցած միջին ցուցանիշներն էին՝ 27,5 միավոր, 8,6 խլում և 9,1 փոխանցում:

Share |

Լրահոս