Սարի. Ես կուզեի, որ Չելսիում մնալը լիներ Ազարի ցանկությունը

14:11 05.12.2018

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է Էդեն Ազարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

2020 թվականի ամռանը բելգիացին կարող է դառնալ ազատ գործակալ:

«Իհարկե, ուզում եմ, որ Էդենը երբեք ոչ մի տեղ չգնա: Բայց ես կուզեի, որ «Չելսիում» մնալը լիներ նաև նրա ցանկությունը:

Ակումբը պատրաստ է թեկուզ հիմա երկարաձգել նրա հետ պայմանագիրը, բայց որոշողն Ազարն է:

Գիտեմ, որ ակումբն ամեն շաբաթ շփվում է Ազարի գործակալի հետ: Այնպես որ, եթե ինչ-որ նորություն լինի, ակումբն անմիջապես ինձ այդ մասին կհայտնի», – Սարիի խոսքերն է մեջբերել BBC-ն:

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը բազմիցս հայտարարել է Մադրիդի «Ռեալում» խաղալու ցանկության մասին, իսկ վերջերս բելգիացին նշել էր, որ չի բացառում լոնդոնյան ակումբից հեռանալու տարբերակը, սակայն ոչ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Share |

Լրահոս