The Times. Արսենալն Ուելբեքին նոր պայմանագիր չի առաջարկի

14:58 05.12.2018

«Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու է լոնդոնյան ակումբից: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արսենալի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել Ուելբեքի հետ պայմանագրի ժամկետը, որը լրանալու է 2019 թվականի ամռանը:

Այսպիսով՝ մրցաշրջանի ավարտից հետո 28-ամյա ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ և կկարողանա անվճար միանալ այլ թիմի:

Հիշեցնենք, որ Դենի Ուելբեքը, ով վերջերս է ոտնաթաթի վնասվածք ստացել և ենթարկվել 2 վիրահատության, 2014 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Արսենալ», տրանսֆերը կազմել է 20 միլիոն եվրո:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուելբեքը մասնակցել է 8 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս