Լիգա 1. Լիոնն անակնկալ պարտություն կրեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

23:55 05.12.2018

Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրում «Լիոնը» «Ստադ դե Լյումյեր» ստադիոնում ընդունեց «Ռենին»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 2:0: 

Երկու գոլերն էլ խփվել են առաջին խաղակեսում: 41-րդ րոպեին աչքի է ընկել Հատեմ Բեն Արֆան, իսկ երկու րոպե անց գոլ է խփել Թեոսոն Սեյբատշյոն: 

Այս խաղից հետո «Լիոնը» 28 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

«Ռենը» բարձրացավ 12-րդ տեղ: 

 

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Բորդո»-«Սենտ Էտյեն»` 3:2

«Դիժոն»-«Գենգամ»` 2:1

«Կան»-«Նիմ»` 1:2

«Նանտ»-«Մարսել»` 3:2

«Ռեյմս»-«Թուլուզ»` 0:1

Share |

Լրահոս