El Chiringuito. Իսկոն ցանկանում է լքել Ռեալը. հայտնի է, թե որ ակումբի առաջարկն է ցանկանում ընդունել

19:54 05.12.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է լքել Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, գրում է El Chiringuito-ն: 

Ըստ աղբյուրի` 26-ամյա իսպանացին թիմակիցների հետ զրույցում նշել է, որ ցանկանում է լքել «Ռեալը» հունվարին և պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն կոնֆլիկտ ունի թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ: 

«Էյբարի» դեմ խաղից հետո ֆուտբոլիստը չի սեղմել Սոլարիի ձեռքը: Հնարավոր է` հենց այդ պատճառով է Իսկոն դուրս մնացել Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ռոմայի» դեմ խաղի հայտացուցակից: Բացի այդ, մարզիչը կարծում է, որ Իսկոն վատ մարզավիճակում է: 

Share |

Լրահոս