Ջորկաեֆը նշել է, թե ում է նման Մբապեն հիմա և ում կարող է նմանվել ապագայում

18:48 05.12.2018

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ՊՍԺ-ի ու Ֆրանսիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է իր նախկին խաղընկեր Թիերի Անրիի հետ, ինչպես նաև նշել, թե ում կարող է Մբապեն նմանվել ապագայում:

«Ես մի շարք մեծագույն հարձակվողների հետ եմ խաղացել և ինձ թվում է, որ Մբապպեն ավելի նման է Անրիին: Նրանք նույն արագությունն ունեն: Ռոնալդոն ընդունում էր գնդակը, շրջվում էր, դրիբլինգի էր դիմում արագության ու հմտությունների շնորհիվ:

Կարծում եմ՝ Մբապեն Անրիի շարժումների կարիքն ունի: Ռոնալդոն խաղում էր որպես 9 համար, իսկ Մբապեն գործում է եզրում՝ ինչպես Անրին: Ուստի, իմ կարծիքով, երկու-երեք տարի հետո մենք նրան կկարողանանք համեմատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ», – Ջորկաեֆի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Մբապեն France Football-ի քվեարկությամբ ճանաչվեց 2018 թվականի աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ:

Share |

Լրահոս