Մոդրիչ. Ֆուտբոլը գոլեր, գոլեր ու միայն գոլերը չեն

20:20 05.12.2018

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է «Ոսկե գնդակն» ստանալուց հետո իր ունեցած էմոցիաների մասին:

«Ճանապարհը շատ երկար էր ու ծանր, բայց դրա շնորհիվ ես տեղի ունեցածից ավելի շատ ուրախություն ստացա: ՖԻՖԱ-ի վարկածով 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու ու «Ոսկե գնդակը» ստանալու գիտակցումն ավելի կարևոր է դառնում, երբ գիտես, որ ոչ ոք այդ կոչումները հենց այնպես չի տվել:

Իմ ձեռքբերումները քրտնաջան աշխատանքի պտուղներն են: Ես երջանիկ եմ, որ մարդիկ ընդունել են սպորտում իմ հաջողությունները:

Ես շատ բան եմ հաղթել, նախքան սա տեղի կունենար, օրինակ՝ Չեմպիոնների լիգայի 3 գավաթ, արծաթ Աշխարհի առաջնությունում այնպիսի փոքր երկրի հավաքականով, ինչպիսին Խորվաթիան է: Դա աննկարագրելի էր:

Միայն սրանից հետո մարդիկ հասկացան, որ ֆուտբոլը միայն գոլեր, գոլեր ու միայն գոլերը չեն», – ասել է Մոդրիչը GQ Magazine-ին տված հարցազրույցում:

Share |

Լրահոս