Մահրեզ. Չենք կարող մշտապես հաղթել 4:0 կամ 5:0 հաշվով

13:45 05.12.2018

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզն Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի՝ «Ուոտֆորդի» հետ հանդիպման (2:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Մենք չենք կարող բոլոր խաղերը հաղթել 4:0 կամ 5:0 հաշվով: Հենց նման հանդիպումներն են մեզ ավելի ուժեղ դարձնում: Նախքան երկրորդ գոլը մենք հիանալի էինք խաղում: 

Դրանից հետո էլ պահեր ունեցանք և կարող էինք ավելի հեշտությամբ հանել հաղթողի վերաբերյալ հարցերը, բայց երբ հաղթում ես 2:0 հաշվով, իսկ հետո մրցակիցը գոլ է խփում, և երկրպագուները սկսում են աջակցել, իրավիճակը բարդանում է:

Մենք շատ ուրախ ենք այս հաղթանակի և 3 միավոր վաստակելու կապակցությամբ: Պետք է շարունակենք կենտրոնացված խաղալ: Այժմ մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակի բոլոր թիմերը չեմպիոն դառնալու հնարավորություն ունեն:

Մենք դեռ ոչնչի չենք հասել, պետք է շարունակենք աշխատել, որպեսզի դառնանք մշտապես հաղթող թիմ»,- Մահրեզի խոսքը մեջբերել է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Share |

Լրահոս