Գվարդիոլա. Ցանկանում եմ՝ ՈւԵՖԱ-ի հետաքննությունը հնարավորինս շուտ ավարտվի

15:21 05.12.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ակնարկել է, որ ակումբի շուրջ եղած շշուկները խանգարում են իր ֆուտբոլիստներին:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» կարող է արգելել մասնակցել եվրագավաթներին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոննների խախտման պատճառով:

«Եթե ՈւԵՖԱ-ն հետաքննությունից հետո որևէ բան հայտնաբերի, ակումբը պաշտոնական հայտարարություն կանի:

Ես ցանկանում եմ՝ հետաքննությունը հնարավորինս շուտ ավարտվի, բոլորս հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, և այս շշուկներին վերջ դրվի: Մենք կիմանանք՝ սխալներ թույլ տվե՞լ ենք, թե՞ ոչ:

Եթե լուրերն իրականությանը չեն համապատասխանում, մարդիկ վերջապես կդադարեն խոսել այս մասին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է AFP-ն:

Share |

Լրահոս