Մարկիզիո. Չեմ զղջում Յուվենտուսից հեռանալու համար

21:03 05.12.2018

«Զենիթի» կիսապաշտան Կլաուդիո Մարկիզիոն, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Յուվենտուսում», խոստովանել է, որ չի զղջում իտալական ակումբից հեռանալու համար:

«Ես միշտ շատ էի վերլուծում ու փորձում էի ընդունել ճիշտ որոշում: Ինձ նոր թիմ է պետք, որի կազմում ես կարող եմ ավելի շատ խաղալ: Չեմ զղջում «Յուվենտուսից» հեռանալու համար, քանի որ կյանքը շարունակվում է: Ես առաջվա պես հաղթանակի համար պայքարելու ցանկություն ունեմ:

Հիմա իմ բոլոր մտքերը ներկայի մասին են: «Զենիթն» ուզում է հնարավորինս հեռուն գնալ Եվրոպա Լիգայում, ինչպես նաև երկրի չեմպիոնի տիտղոսը վերադարձնել Սանկտ Պետերբուրգ: Մեր գլխավոր նպատակն ամեն խաղում հաղթելն է», – Մարկիզիոյի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

ՌՖՊԼ-ի 16 տուրերից հետո «Զենիթը» հավաքել է 34 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս