Մոուրինյու. Բոլոր թիմերն ուժեղացել են, բացի ՄՅՈւ-ից

18:07 05.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ ակումբը վատ է աշխատել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Ամռանը բոլոր թիմերն ուժեղացրին իրենց կազմերը, բացի «Մանչեսթեր Յունայթեդից»: «Տոտենհեմը» ձեռքբերումներ չունեցավ, սակայն լավագույն ներդրումը բարձրակարգ ֆուտբոլիստներին թիմում պահելն է:

Բոլոր թիմերն ավելի լավն են դարձել, բացի մեզանից: «Մանչեսթեր Յունայթեդի»՝ լավագույն քառյակից հետ մնալն այն էր, ինչը ես չէի կարող հենց այնպես կանխատեսել: Բոլորն էլ կարծում են, որ տարբերությունը չպետք է այդքան մեծ լիներ:

Նախորդ մրցաշրջանում իմ աշխատանքն ինչպես հարկն է չգնահատեցին. մենք երկրորդն էինք առաջնությունում, հասանք Անգլիայի գավաթի եզրափակիչ, առաջինն էինք Չեմպիոնների լիգայի մեր խմբում, սակայն դա չգնահատվեց»,- Մոուինյուի խոսքը մեջբերել է Goal-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս