Նավասը մտադիր է ձմռանը հեռանալ Ռեալից

17:48 05.12.2018

«Ռեալի» կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը մտադիր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ մադրիդյան ակումբից: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Նավասը հիասթափված է «սերուցքայինների» պահեստային դարպասապահի կարգավիճակից և ակումբի ղեկավարությանը խնդրելու է ձմռանը վաճառքի հանել իր տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Կեյլոր Նավասը կորցրել է «Ռեալի» առաջին դարպասապահի կարգավիճակը Տիբո Կուրտուայի տեղափոխությունից հետո:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կեյլոր Նավասը, ով մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2014 թվականից, մասնակցել է 2 հանդիպման և բաց է թողել 1 գոլ:

Share |

Լրահոս