Ալաշկերտը հաղթել է Մարտունու համանուն թիմի 90-ականների վետերաններին

14:17 06.12.2018

«Ալաշկերտը» հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել:

Թիմն այսօր ուղևորվել է Մարտունի, որտեղ ընկերական հանդիպում է անցկացրել 90-ականներին Մարտունու «Ալաշկերտի» կազմում հանդես եկած վետերանների հետ:

Ներկայիս «Ալաշկերտը» 3:2 հաշվով հաղթանակ է տարել:

Ակումբի մամուլի քարտուղարությունը շուտով կներկայացնի միջոցառման մանրամասներն ու տեսանյութը:


Հիշեցնենք` «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է մարզադպրոց հիմնել Մարտունի քաղաքում` այդպիսով զարգազնելով և մասսայականացնելով ֆուտբոլն իր հարազատ քաղաքում:

Բագրատ Նավոյանը հայտնել էր նաև, որ այս թեմայով առանձնազրույց է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը:

Share |

Լրահոս