Ցոնգան կմասնակցի Ավստրալիայի Բաց առաջնությանը

15:00 06.12.2018

Ֆրանսիացի թենիսիստ Ժո-Վիլֆրեդ Ցոնգան նոր մրցաշրջանում մասնակցելու է «Grand Slam» շարքի առաջին մրցաշարին՝ Ավստրալիայի Բաց առաջնությանը:

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ցոնգան Ավստրալիայի Բաց առաջնության կազմակերպիչներից «ուայլդ-քարդ» է ստացել:

Ցոնգան, ով այժմ զբաղեցնում է Պրոֆեսիոնալ թենիսիստների (ATP) վարկանիշային աղյուսակի 258-րդ հորիզոնականը, «ուայլդ-քարդ» է ստացել Ֆրանսիայի և Ավստրալիայի թենիսի ֆեդերացիաների միջև եղած փոխանակության ծրագրի շրջանակում:

33-ամյա թենիսիստը, ով 2008 թվականի Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչի մասնակից է, նոր մրցաշրջանում պայքարը սկսելու է հիմնական ցանցից:

Հավելենք, որ Ավստրալիայի Բաց առաջնությունը կայանալու է հունվարի 14-27-ը:

Share |

Լրահոս