Կավանին զգում է, որ կորցրել է ազդեցությունը ՊՍԺ-ում ու կարող է լքել ակումբը

15:45 06.12.2018

Հարձակվող Էդինսոն Կավանին դժգոհ է ՊՍԺ-ում իր կարգավիճակից:

Նա ամենալավ հարաբերությունները չունի թիմի երիտասարդ հարձակվողներ Նեյմարի ու Կիլիան Մբապեի հետ: Ուրուգվայցին իրեն թերագնահատված է զգում:

Այս մասին L’Equipe-ին հղում անելով գրում է Football Italia-ն:

Նեյմարն ու Մբապեն ավելի լավ են հասկանում իրար, իսկ ՊՍԺ-ի հանդերձարանում նկատելիորեն ուժեղ է բրազիլացի խաղացողների ազդեցությունը:

Կավանին զգում է, որ կորցրել է ազդեցությունը փարիզյան ակումբում՝ չնայած երկրպագուների սիրուն:

Նշվում է, որ խաղացողը կլքի ՊՍԺ-ն, եթե իրավիճակը չփոխվի: Կավանիի ու ՊՍԺ-ի միջև պայմանագիրն ուժի մեջ է ևս 1 ու կես տարի:

Share |

Լրահոս