Էմերի. Արսենալը խաղում էր հաղթանակի համար

10:55 06.12.2018

«Արսենալի» գլխավրո մարզիչ Ունայ Էմերին մեկնաբանել է անգլիական Պրեմիեր-լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գրանցած ոչ-ոքին` 2:2:

Հանդիպումը, հիշեցնենք, կայացել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում.

«Չէինք կարողանում վերահսկել խաղի ընթացքն ամբողջ 90 րոպե: Ոչ-ոքին խաղի լավագույն արդյունքը չէ, բայց ոչ էլ` վատագույն: Իմ ֆուտբոլիստներին ասացի, որ հիմա պետք է այս շաբաթն ավարտենք դրական նոտայի վրա:

Հպարտ եմ կատարած աշխատանքով և նրանով, թե ինչպես թիմերից յուրաքանչյուրն անցկացրեց այդ 90 րոպեն: Հիանալի էր, երբ մենք հաշվի մեջ առաջ էինք, բայց մրցակիցը շատ արագ հավասարեցրեց հաշիվը: Կարծում եմ` երկրորդ կեսում մեր խաղացողները խաղում էին հաղթանակի համար:

Մենք մոտ էինք երրորդ գոլին ավելի, քան «Մանչեսթեր Յունայթեդը», բայց դե Խեան հիանալի էր պաշտպանում նրանց դարպասը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը:

15 տուրից հետո «Արսենալն» ԱՊԼ-ի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 31 միավոր:

Share |

Լրահոս