Սքոուլզ. Եթե Էրերան չի կարողանում հասարակ փոխանցում կատարել, չպետք է խաղա ՄՅՈւ-ում

16:30 06.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սքոուլզը քննադատել է թիմի կիսապաշտպան Անդեր Էրերային անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղից հետո:

Այդ հանդիպումը կայացել է երեկ` դեկտեմբերի 5-ին, և ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով.

«Միշտ կարևոր է գնահատել ֆուտբոլիստի որակը: Էրերայի առաջ մոտ 15 մետր ազատ տարածություն կար, պետք էր հասարակ փոխանցում կատարել:

Եթե նա բավականաչափ լավը չէ, որ դա անի, ուրեմն չպետք է գտնվի այդ ակումբում»,- Սքոուլզի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Ավելի վաղ Սքոուլզը բազմիցս քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին, մասնավորապես կիսապաշտպան Պոլ Պոգբային և հարձակվող Ռոմելու Լուկակուին:

Անգլիացու կողմից քննադատության էր ենթարկվել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:

Share |

Լրահոս