Ծեծեք ձեր ամուսնուն. Նուրմագոմեդովը խորհուրդ է տվել կին մարզիկներին

17:00 06.12.2018

Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ, թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Սաուդյան Արաբիայում իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել կին մարզիկներին, գրում է lenta.ru-ն:

«Կանանց համար հրաշալի խորհուրդ ունեմ՝ մարտիկ եղեք ձեր տանը: Եվ ևս մի խորհուրդ. միշտ մինչև վերջ ծեծեք ձեր ամուսնուն, ուժեղ խփեք նրան»,- ասել է Նուրմագոմեդովը:

Նուրմագոմեդովը հոկտեմբերին Լաս Վեգասում` UFC 229 մրցաշարի շրջանակում հաղթել է իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին չորրորդ ռաունդում և պաշտպանել թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը:

Share |

Լրահոս