Լիվերպուլը իր ամբողջ պատմության ընթացքում լավագույն մեկնարկն է գրանցել

11:49 06.12.2018

«Լիվերպուլը» հաղթել է «Բարնլիին» անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում (3:1):

Յուրգեն Կլոպի թիմը մրցաշրջանը մեկնարկել է առանց պարտության 15 խաղով` 12 հաղթանակ և 3 ոչ-ոքի:

Ակումբի 126-ամյա պատմության ընթացքում սա ակումբի լավագույն մեկնարկն է:

«Լիվերպուլը» 39 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում` 2 միավորով զիջելով «Մանչեսթեր Սիթիին», որը նույնպես չի պարտվել առաջնությունում:

Share |

Լրահոս