ՄՅՈւ-ն Օլդ Թրաֆորդում 7 խաղում ավելի շատ գոլ է ընդունել, քան նախորդ մրցաշրջանի բոլոր տնային խաղերում

13:18 06.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի 15-րդ տուրում սեփական հարկի տակ խաղացել է «Արսենալի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Ժոզե Մոուրինյուի թիմը գոլեր է բաց թողել 26 և 68-րդ րոպեներին:

Ինչպես հաղորդում է Opta վիճակագրական կայքը, ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Օլդ Թրաֆորդում» անցկացրած 7 խաղերում ՄՅՈՒ-ն արդեն 10 գոլ է ընդունել սեփական դարպասը:

Նախորդ մրցաշրջանի 18 տնային խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» բաց էր թողել ավելի քիչ՝ 9 գոլ:

Share |

Լրահոս