Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը ՄՅՈւ-ի հետ խաղում

12:08 06.12.2018

Անգլիայի առաջնության 15-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Whoscored հեղինակավոր կայքը ներկայացրել է թիմերի ֆուտբոլիստների գնահատականներն ու վիճակագրությունը:

«Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ցածր` 6.2 գնահատականը:

Հայ ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել, 34 փոխանցում` 73,5% ճշգրտությամբ, որոնցից մեկն` առանցքային:

Մխիթարյանը փոխարինման է մտել երկրորդ կեսի մեկնարկում, իսկ 90+1-րդ րոպեին սուր անկյան տակ փայլուն գոլ է հեղինակել, որում, սակայն, մրցավարները խաղից դուրս վիճակ են արձանագրել:

Հայ ֆուտբոլիստն իր մասնակցությունն է ունեցել նաև «Արսենալի» երկրորդ գոլում. 68-րդ րոպեին Մխիթարյանը պատ խաղարկեց Ալեքսանդր Լակազետի հետ` հնարավորություն տալով թիմակցին գոլի հեղինակ դառնալու, բայց գոլը գրանցվեց ՄՅՈւ-ի պաշտպան Մարկոս Ռոխոյի ակտիվում` որպես ինքնագոլ:

Նշենք` հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան` ստանալով 8.0 գնահատականը:

 

Share |

Լրահոս