Մխիթարյանի ֆանտաստիկ, բայց չարձանագրված գոլը (տեսանյութ)

10:38 06.12.2018

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա խաղի 90+1-րդ րոպեին սուր անկյան տակ փայլուն գոլ է հեղինակել, որում, սակայն, մրցավարները խաղից դուրս վիճակ են արձանագրել:

«Օլդ Թրաֆորդ» ստադիոնում կայացած հանդիպումը, հիշեցնենք, ավարտվել է ոչ-ոքի` 2:

2 հաշվով, իսկ Մխիթարյանը փոխարինման է մտել երկրորդ կեսի մեկնարկում:

 

Հայ ֆուտբոլիստն իր մասնակցությունն է ունեցել նաև «Արսենալի» երկրորդ գոլում. 68-րդ րոպեին Մխիթարյանը պատ խաղարկեց Ալեքսանդր Լակազետի հետ` հնարավորություն տալով թիմակցին գոլի հեղինակ դառնալու, բայց գոլը գրանցվեց ՄՅՈւ-ի պաշտպան Մարկոս Ռոխոյի ակտիվում` որպես ինքնագոլ: 

Share |

Լրահոս