Մոուրինյու. Մանչեսթեր Յունայթեդը հոգով ու սրտով էր խաղում Արսենալի հետ

10:11 06.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է անգլիական Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղում գրանցված արդյունքը:

Հանդիպումը, հիշեցնենք, կայացել է Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում և ավարտվել է 2:2 հաշվով.

«Թիմերը 4 գոլ խփեցին և 2:2 խաղացին: Ինչպես միշտ, մենք սխալներ թույլ տվեցինք, որոնց համար ստիպված եղանք վճարել:

Այդուհանդերձ, ՄՅՈւ-ի խաղում կար ոգի: Մենք պատրաստ էինք կռվել, թիմին պետք է արժանին մատուցել դրա համար: Ֆուտբոլիստները ներդրեցին ողջ ուժերն ու հոգնեցին` ցույց տալով ցանկություն: Նրանցից ոմանք այս մրցաշրջանում հաճախ չեն խաղացել, բայց մենք խաղացինք հոգով ու սրտով»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում BBC-ն:

«Մանչեսթեր Յունայթեդն» այս խաղից հետո վաստակել է 23 միավոր և զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Լոնդոնի «Արսենալը» 31 միավորով 5-րդ տեղում է:

Share |

Լրահոս