Մոուրինյու. Մեզ հանգիստ թողեք

11:22 06.12.2018

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԱՊԼ-ի 15-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղից հետո (2:2) խնդրել է չշտապել մանկունիացիների ելույթների վերաբերյալ եզրակացություններ անելու հարցում.

«Համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր այս «Մանչեսթեր Յունայթեդը» համեմատում են այն թիմի հետ, որում խաղում էին Ռոյ Քինը, Ռուդ վան Նիստերլոյը և Նեմանյա Վիդիչը:

Մեզ հանգիստ թողեք և ժամանակ տվեք մեզ: Գոհ եմ, որ մեր թիմն ունի հոգի և սիրտ, բայց այն դեռևս չունի կայունություն և միասնականություն:

«Արսենալը» վտանգավոր էր միայն այն դեպքերում, երբ մենք կորցնում էինք վերահսկողությունը վտանգավոր գոտիներում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» 23 միավոր է վաստակել և բարձրացել Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս