Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը փայլուն է հանդես եկել միջազգային մրցաշարում

12:27 06.12.2018

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը մասնակցել է Լեհաստանի Շեդլեց քաղաքում կայացած «International Polish Cup European Selection Arnold Classic XPC World» միջազգային մրցաշարին:

Հավաքականի կազմում մրցավայր է մեկնել վեց մարզիկ, որոնցից հինգը դարձել են մրցաշարի չեմպիոն՝ Լուսինե Հովհաննիսյանը, Էրիկ Խաչատրյանը, Էդգար Բադալյանը, Կարեն Մարտիրոսյանը և Նվեր Ղարիբյանը, իսկ Գարիկ Թովմասյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Թիմային հաշվարկով պաուերլիֆտինգի ՀՀ հավաքականը գրավել է 2-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն տանտերերի՝ Լեհաստանի հավաքականին:

Մրցաշարին մասնակցել են 9 երկրների 150 մարզիկներ:

Share |

Լրահոս