Հայ լողորդները Չինաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը

12:51 06.12.2018

Դեկտեմբերի 11-16-ը Չինաստանի Չանժոու քաղաքում կանցկացվի լողի աշխարհի հերթական առաջնությունը:

Մասնակիցները միմյանց հետ կպայքարեն, ինչպես լողորդներն են ասում «կարճ ջրում», ասել է թե ` 25 մետրանոց լողավազանում:

Մեր երկրի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50մ. ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100մ. ազատ, իսկ Անի Պողոսյանը `100 և 200 մ ազատ լողաոճերում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի մարզիչ Արմինե Ավետիսյանի սաներն առաջին անգամ հանդես կգան նաև համալիր փոխանցալողում:

4 × 100մ. տարածությունում պայքարի կելնեն վերը նշած մեր չորս մարզիկ-մարզուհիները: Նրանք կմասնակցեն համալիր և ազատ ոճերի փոխանցալողում:

Հայաստանի լողորդները մրցավայր կմեկնեն դեկտեմբերի 7-ին:

Share |

Լրահոս