Կխաղանք Թուրքիայի հետ. կայացել է Եվրոպայի Մ19 առաջնության վիճակահանությունը

13:47 06.12.2018

Դեկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է նաև Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ19 հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի, Բուլղարիայի և Չեռնոգորիայի հավաքականները:

1-ին խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. նոյեմբերի 13-ից 19-ը՝ Թուրքիայում:

Share |

Լրահոս